Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատական գործից առանձնացված նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը։ Նիստին Ա. Ամիրյանի պաշտպանները դատավորին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեցին:
«Կարծում եմ՝ դատարանը ձեր նախագահությամբ պարտավորութուն ունի մի կողմ թողնել նախկինից եկած բոլոր օբյեկտիվ, սուբյեկտիվ որոշակի գործառույթներ՝ կամ իրականացնի արդարադատություն կամ ինքնաբացարկի միջնորդությունը բավարարի»,- հայտարարեց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Պաշտանների խոսքով, դատարանը կոպտագույն կերպով խախտել է ամբաստանյալ Գրիգորյանի և Ամիրյանի պաշտպանության իրավունքը, մրցակցային սկզբունքը, կանխակալ վերաբերմունք է դրսևորել որպես կողմ հանդես եկող անձանց, մասնավորապես պաշտպանության կողմի նկատմամբ:
Մեղադրող դատախազը համոզմունք հայտնեց, որ կարող են իրականացնել օբյեկտիվ դատաքննություն երկու գործերով առանձին-առանձին, հետազոտել ապացույցներն ու հանգել ճիշտ իրավաբանական գնահատականի:
«Այս պայմաններում ներկայացնել, որ այս գործերը չէին կարող անջատվել, հետևաբար դատարանի որոշումը օրինական չէ կամ հիմնավոր չէ և այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ ասելով, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել, հիմնավորված չէ»,- ասաց դատախազը:
Նա նշեց, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել քրեական գործերը միմյանցից անջատելու համար, այդ հիմքով չեն կարող ինքնաբացարկի միջնորդություն հայտնվել: Դատախազը գտնում է, որ հիմնավոր չէ միջնորդությունը, ենթակա է մերժման
Նա նաև հայտարարեց, որ վերջին նիստերից մեկի ձայնագրությունները լսելիս պարզ է դառնում, որ դատական նիստի ժամանակ պաշտպանը խոսել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, ցածր տոնով ասել է՝ «բոյկոտում ենք», ինչից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ, պաշպանը խնդրում է դատարանից ընդմիջել նիստը, հետաձգել, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատանում է:
Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով՝ Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններ, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մանվել Գրիգորյանը ներկայացավ դատական նիստին
- Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան