Աննա Դանիբեկյանին հարցեր ուղղած երիտասարդներից մեկն ազատ է արձակվել կալանքից
Մարտի մեկի գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալու, այդ ընթացքը տեսանկարահանելու ու այն հրապարակելու գործով անազատության մեջ Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ է արձակվել Վարդաշեն ՔԿՀ-ից։
«Վատ եղանակային պայմանները` անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն!!! Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու!!! Սարգսի Օհանջանյանը այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»,-ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն էլ ֆեյսբուքյան իր գրառմամբ հույս էր հայտնել, որ մինչև Նոր Տարի ազատ կարձակվի նաև Նարեկ Մութաֆյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Նարեկ Մութաֆյանին ու Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մութաֆյանը կմնա կալանավորված
- Փաստաբան. Ժամ առաջ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը պետք է ազատ արձակվեն
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան