Անի Խաչատրյան. Հացի խնդիր ունեցող երկրում տեսարան ապահովելու համար այդքան գումար տրամադրելը զավեշտի է նմանվում
Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին նախատեսում է ծախսելու 325 միլիոն դրամ, սակայն դրանով չի սահմանափակվում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ ընդհանուր գումարը տատանվելու է 425-30 միլիոնի սահմանում: Նա նշեց, որ 325 միլիոնի դրամի մեջ ներառված չեն Երևանի վարչական շրջանների Ամանորի ծախսերի գումար, իսկ բոլորը միասին հասնում է մինչև 425-430 միլիոն դրամի:
«325 միլիոն դրամից 271 միլիոն դրամը տրամադրեց կառավարությունը: Հացի խնդիր ունեցող երկրում տեսարան ապահովելու համար այդքան գումար ենք տրամադրում, այնինչ Հայաստանում ունենք բազում խնդիրներ, կարելի էր այդ գումարն ուղղորդել այդ ամեն ինչին: 271 միլիոնը, երբ տրամադրում ենք Երևանին մի քանի միջոցառման համար, մեծ գումարը դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում հանդես եկող երգչի համերգի համար է, արդյո՞ք կապանցին կկարողանա գալ Երևան ու վայելել այն, ինչ վայելու է երևանցին: Ոչ: Իսկ բյուջեն Երևանի բյուջեն չէ, Հայաստանի բյուջեից է տրամադրվել այդ գումարը: Այստեղ մարզերի համաչափ զարգացման խնդիր բա՞ ուր մնաց: Այստեղ կան տարբեր խնդիրներ»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս ամեն ինչն արդեն զավեշտի է նմանվում:
«Քաղաքապետ Հայկ Մարությանը տարիներ առաջ մի գրառում էր արել, որտեղ ինքը մեղադրում էր նախկին իշխանություններին, հատկապես քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ Երևանի տոնին 500 հազար դոլար է ծախսել, բայց վաղն արթնանալու է նորից նույն փոշոտ, քանդված, կեղտոտ քաղաքում: Արդյո՞ք Հայկ Մարությանը, կառավարությունը մեզ երաշխավորում են, որ, գրեթե 1 միլիոն ծախսելով, հունվարի 7-ին չենք արթնանալու նույն մահվան վերելակներով, հուսահատության գազելներով քաղաքում: Ինչ որ բա՞ն է փոխվել, որ մենք չգիտեն: Ես չեմ հասկանում»,- նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամը:
Ա.Խաչատրյանի խոսքով, տոնակատարության համար հսկայական գումար են տրամադրում, անտեղի ծախսեր են անում, մինչդեռ «մահվան գազելներից պրծնելու» համար վարկ են վերցնում՝ ավելացնելով պետական պարտքը:
Ավագանու անդամի խոսքով, կարելի էր այդ գումարները խնայել, և, օրինակ, այդ գումարով մոտ 50 վերելակ ձեռք բերել: Անի Խաչատրյանի խոսքով, Երևանի բյուջեն բավարար կլիներ տոնական միջոցառումները նշելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Տարոն Մարգարյանի օրոք 40 միլիոն էր ծախսվում Ամանորի միջոցառումներն, հիմա՝ 10 անգամ ավելի շատ
- Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
- 277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
- Այս տարի Ամանորը կնշվի յուրահատուկ ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին