Լևոն Բաղդասարյան. Մարդու իրավունքների խախտումը կատարվում է տոտալ ձևով
«Ուզում եմ փաստել հետևյալը՝ և նախկին իշխանությունների, և այս իշխանության օրոք մարդու իրավունքների խախտումը կատարվում է տոտալ ձևով և ուղղակի աղերս ունի գործադիր իշխանության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, դրա կրողը հասարակությունն է, բոլորն են, դրա բացասական հետևանքներն ակնհայտ են լինելու վաղը և հաջորդիվ: Պաշտպանի խոսքով, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից միանձնյա անջատվել է քրեական գործի մասերը, իր գործընկերն այսօրվա նիստում շատ մանրամասն ներկայացրել է դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը:
«Մեկ անգամ ևս փաստում եմ, որ, ցավոք, ընտրովի արդարադատություն է իրականացվում Մանվել Գրիգորյանի գործով, և որպես իրավապաշտպան փաստում եմ, որ ինչու չէ նաև մեր առողջության, նյարդերի, ժամանակի հաշվին թույլ չենք տալու, Հայաստանում պետք է ձևավորենք անկախ դատական իշխանություն»,-ասաց պաշտպան Լ. Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել