Փարիզում «Նորմանդյան քառյակի» հանդիպման արդյունքները
Փարիզում նախօրեին անցկացված «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի մասնակիցները հայտնեցին իրենց պարտավորությունը՝ Դոնբասում լիարժեք զինադադար հաստատել մինչև 2019-ի վերջը: Այս մասին ասված է գագաթնաժողովի արդյունքներով հաղորդագրության տեքստում: Բացի այդ, չորս կողմերը հանդես են եկել «Շտայնմայերի բանաձևի» հիման վրա Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունների օգտին: Այս մասին գրում է euronews-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են Դոնբասում բանտարկյալների փոխանակման վերաբերյալ ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևի համաձայն, մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Մինսկի համաձայնագրերի կատարման անխուսափելիության մասին:
Ղրիմի հարցը, ըստ ռուսական և ուկրաինական կողմերի, գագաթնաժողովում ընդհանրապես չի քննարկվել: Նորմանդյան ձևաչափով նոր հանդիպումը նախատեսվում է անցկացնել 4 ամսվա ընթացքում, որի ժամանակ արդեն կողմերըպետք է դետալներով քննարկեն Դոնբասում խաղաղության հաստատման քայլերը։
Փարիզում առաջին անգամ նաև հանդիպել են ՌԴ և Ուկրաինայի նախագահները և քննարկել Մոսկվայի ու Կիևի հարաբերությունների կարգավորման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Նորմանդյան քառյակում են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահները։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն այսօր Փարիզում
- Ընդդիմությունը ճնշում է գործադրում Զելենսկու վրա՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից առաջ
- Մակրոնը և Պուտինը պատրաստ են «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպմանը