Փարիզում Femen-ը դիմավորել է Պուտինին
Femen շարժման ակտիվիստները Փարիզում բողոքի ակցիայով են դիմավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երբ Պուտինը ժամանել է Ելիսեյան պալատ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման, մի քանի կիսամերկ ակտիվիստներ վազել են փողոց և գոռացել՝ «Դադարեցրեք պուտինյան պատերազմը»: Եվրանյուզի հաղորդմամբ, այդպես, ինչպես նշված է շարժման կայքում, նրանք ցանկացել են «Նորմանդական քառյակի» բանակցությունների օրը աշխարհին հիշեցնել «Պուտինի քաղաքական նկրտումների մասին»:
Ակցիայի բոլոր մասնակիցները բերման էին ենթարկել: