ՀԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան. Պապիկյանի պատասխանը ադրբեջանցիներին
Հայկական ԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության այն հայտարարութանը, թե հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:
«Հայկական ատոմակայանը գործում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և այն բոլոր գործողությունները, որ կատարվում են այնտեղ՝ խոսում են այն մասին, որ մտահոգությունները տեղին չեն», - նշեց Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում