ԱՎԿ. Ծայրահեղ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 1 մլրդ դրամ
2018թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 23.5% կամ 700 հազար մարդ։ Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական կոմիտեն՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019» զեկույցում։
Չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6% կամ 315 հազար մարդ` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.0% կամ 30 հազար մարդ ` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց։
2017-ի համեմատ նվազել է ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը: 2018թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունն ըստ քաղաքային (24.9%) և գյուղական բնակավայրերի (21.3%) կազմել է 3.6 տոկոսային կետ: Սակայն, Երևանում (19.9%) և երկրի այլ քաղաքներում (30.3%) աղքատության մակարդակի տարբերությունը մեծ է և կազմել է 10.4 տոկոսային կետ:
Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (19.9%) և այն 1.5 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (65.8%) քաղաքաբնակներ են:
2018թ.-ին աղքատության մակարդակները տարբերվում են ըստ մարզերի և Երևանի: Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները, ընդ որում Շիրակի մարզում բնակչության 42%-ն ապրում է աղքատության գծից ցածր, Լոռիում՝ 29.4 տոկոսը, Տավուշում՝ 25.6 տոկոսը, Արմավիրում՝ 25.3 տոկոսը։
Մարզերից հինգում՝ Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում ծայրահեղ աղքատության մակարդակը գնահատվել է զրո:
2018թ.-ին աղքատության մակարդակները տարբերվում են ըստ մարզերի և Երևանի: Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները, ընդ որում Շիրակի մարզում բնակչության 42%-ն ապրում է աղքատության գծից ցածր:
Կոմիտեի հաշվարկներով, աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.1% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին:
Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.02%-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն:
«Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են»,-նշում են ԱՎԿ փորձագետները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 315 հազար մարդ աղքատ է. զեկույց
- Չինաստանը պատրաստ է աշխարհի հետ կիսվել աղքատության հաղթահարման իր փորձով
- ՅՈՒՆԻՍԵՖ. Ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված
- Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի. Փաշինյան
- 1000 ընտանիք կընդգրկվի աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան