Չիլիի իշխանությունները փնտրում են կորած С-130 «Hercules» -ը
Չիլիի ռազմական տրանսպորտային С-130 «Hercules» ինքնաթիռը, որում եղել է 38 մարդ, նախ կորել է ռադարների տեսադաշտից, այնուհետև հայտարարվել է, որ վթարի է ենթարկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել յոթ ժամ անց այն բանից հետո, ինչ անձնակազմի հետ կապը կորել է:
Չիլիի ռազմաօդային ուժերը. նաև ազգային և օտարերկրյա ինքնաթիռներն ու նավերը վթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ նպատակ ունենալով փրկել նրանց, ովքեր հնարավոր է ողջ են մնացել:
C-130-ն ուղևորվելիս է եղել դեպի Անտարկտիդայում գռնվող ավիաբազա: Ինքնաթիռում եղել է անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր: Օդանավում գտնվող անձնակազմը պետք Է ստուգեր այն նավթամուղը, որը վառելիք Էր մատակարարում բազաներից մեկին: