«Ice Bucket» չելենջը նախաձեռնած տղան մահացել է 34 տարեկանում
Տղան, ով ներշնչեց համացանցում «Ice Bucket» կամ «Սառցե դույլ» չելենջը համացանցում, մահացավ 34 տարեկան հասակում։
Փիթ Ֆրեյթսի մոտ ախտորոշվել էր կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (ԿԱՍ- ALS) 2012 թվականին, երբ նա 27 տարեկան էր: Այս մասին գրում է euronews-ը։
2014թ.-ին նա տարածեց «Ice Bucket Challenge»-ը, որին միացան մարդիկ ամբողջ աշխարհից, ովքեր տեսանյութեր էին նկարում ու տարածում, թե ինչպես են սառույցով ջուր լցնում իրենց գլխին և մարտահրավեր էին նետում այլ մարդկանց՝ նույնն անելու և գումար փոխանցեու ԿԱՍ-ի հետազոտությունների համար։
ԿԱՍ-ի ասոցիացիան հայտնում է, որ մարտահրավերի արդյունքում հավաքվել է ավելի քան 220 միլիոն դոլար: 2017թ.-ին սննդի և դեղերի վարչությունը հայտարարեց, որ հաստատել է դեղամիջոց, որը դանդաղեցնում է ԿԱՍ-ի ազդեցությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում