Ռուսական ORSIS ընկերությունը դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից
Ռուսական ORSIS (Promtehnologiya) զենքի ընկերությունը դատարանի որոշմամբ դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է հայկական փաստաբանների միության իրավաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով Հայաստանում ներկայացնում է ընկերության շահերը:
Նշվում է, որ ORSIS-ը ներառվել էր ՀՀ զինված ուժերին և երկրի այլ ուժային կառույցներին զենք մատակարարողների սև ցուցակում՝ մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի ձախողումից անմիջապես հետո, որին մասնակցում էր նաև այդ ընկերությունը:
Մրցույթի տապալման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով («ծառայության անտեսումը»), որը ներկայումս հետաքննում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր դիմումը և կասեցրեց ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը` ORSIS-ին սև ցուցակում ներառելու կապակցությամբ, որն իրավունք չուներ մասնակցել պետական գնումներին», - ասել է Սիրունյանը:
Նա նշել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցել մրցույթներին և առաքումներ իրականացնել Հայաստանի ուժային կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
- ТАСС. ՀՀ ՊՆ-ն փորձել է ոչ պաշտոնական ձևով լուծել «ORSIS»-ի զենքի պայմանագրի հարցը
- «Ժողովուրդ». «ORSIS» ընկերությունը առնչություն ունի Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման համակարգող Ռոգոզինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան