Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Իռլանդացին» ֆիլմի համար: «Ոսկե Գլուբուս-2020»-ի հավակնորդների ցանկը հրապարակված է variety.com կայքում:
Ֆիլմերի ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն: «Իռլանդացին» ֆիլմը նկարահանվել է Netflix-ի պատվերով: «Իռլանդացի» ֆիլմն առաջադրված է ևս մի քանի անվանակարգում, նաև որպես «Լավագույն ֆիլմ»:
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում ընդհանուր առաջադրված է 5 ֆիլմ:
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում 1953 թվականին: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող: Մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո: Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների
Արժանացել է «Օսկար»,«Ոսկե Գլոբուս» և «Բաֆտա» մրցանակների՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան