Մահացել է Յուրի Լուժկովը
84 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:
Ինչպես գրում է «Интерфакс»-ը, Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում, որտեղ նա պետք է ենթարկվեր սրտի վիրահատության:
Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետն էր 1992-ից 2010 թվականներին:
1992թ.-ի հունիսին Լուժկովը դարձավ Մոսկվայի երկրորդ քաղաքապետը՝ Գաբրիել Պոպովից հետո: Նա ղեկավարեց քաղաքը 18 տարի: Սեպտեմբերի 28-ին, այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռացրեց նրան «վստահության կորստի պատճառով»: Հրաժարականից հետո նա բիզնեսով էր զբաղվում Կալինինգրադի մարզում, նրա կինը՝ ձեռնարկատեր Ելենա Բատուրինան, տեղափոխվեց Եվրոպա:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում