«Իրատես». Արման Բաբաջանյանն իշխանականների համար առաջին սպառնալիքն է
«Իրատես» թերթը գրում է. «ԼՀԿ խմբակցությունից «պոկված» Արման Բաբաջանյանի շուրջն այս օրերին ձևավորվող քաղաքական ուժը, մեր տեղեկություններով, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակներում։ Իշխանությունում հասկանում են, որ չնայած Բաբաջանյանը նրանց որոշ քայլերի հետ արտաքուստ համաձայն է, իրականում նա իր սեփական խաղն է սկսել։
Բաբաջանյանն իշխանականների համար առաջին սպառնալիքն է, քանի որ ավելի արմատական է որոշ հարցերում, նախկիններին ավելի կոշտ է քննադատում և մտադիր է շատ հեռուն գնալ։
Ընդդիմադիր շրջանակներն էլ հասկանում են, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ ու բռնկուն բնավորության, Բաբաջանյանը շատ հաշվարկված է ամեն քայլն անում և իր մեդիա ռեսուրսներով ոչնչացնելու է մրցակիցներին։ Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ «ադեկվատ» Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու գործը պատահականորեն չէր վստահվել հատկապես նրան։
Նույն տեղեկություններով` ամանորի տոներից հետո Արման Բաբաջանյանի քաղաքական թիմն ակտիվ աշխատանքներ է սկսելու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում