Նիկոլ Փաշինյան. Աստղաբաշխական թիվ է
2019 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ դուրս է գրվել 106 միլիոն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա բնորոշմամբ, սա աստղաբաշխական թիվ է:
Այդքան ավելի ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամի ավելի առևտրաշրջանառություն:
«Սա, իհարկե, շատ լավ է»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով, բավականին լավ վիճակագրություն ունեն նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով:
Նրա խոսքով, չնայած աճը տպավորիչ է, բայց Հայաստանում կա հսկայական ստվերային առևտրաշրջանառություն:
Ն. Փաշինյանն ասաց, որ 2020 թվականից լինելու է նոր մոտեցում ՀԴՄ կտրոնների վերաբերյալ:
«ՀԴՄ կտրոն չխփելու որևէ դեպք որևէ բարոյական արդարացում չի ունենալու: Նույնիսկ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չխփելու համար լուրջ վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Սա ոչ կառավարության, ոչ վարչապետի, ոչ ՊԵԿ նախագահի, ոչ հարկային որևէ ծառայողի քմահաճույքը չէ, մեր պետության, երկրի շահերից բխող մոտեցում է»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում