Թուրքերը խիստ դժգոհ են, որ ավստրիացի գրողը ստացել է Նոբելյան մրցանակ
Թուրքիան դատապարտում է Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Խանդկեին, ով Սերեբրենիցայի դեպքերը չի որակում որպես ցեղասպանություն։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը իր Twitter-ի էջում, փոխանցում է ermenihaber-ը:
«Երկուշաբթի օրը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգևել անբարոյական մարդուն, ով չունի ամոթի զգացում»,- գրել է Էրդողանի ներկայացուցիչն Twitter-ի իր էջում։
Դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ 1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների՝ այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են հազարավոր սերբ խաղաղ բնակիչների։
1995-ի հուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորած Սերբական Հանրապետության զորքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը Տուզլա քաղաք։
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ տարհանման ժամանակ տեղի են ունեցել բոսնիացիների զանգվածային գնդակահարություններ, բայց այս փաստի պաշտոնական հավաստիացումներ չկան։ Ըստ այդ տվյալների՝ սպանվել են 500-ից 8 հազար քաղաքացիական բնակչություն։ Սակայն կան ենթադրություններ, որ 8 հազար թիվը չափազանցված է և դրանում ընդգրկված են նաև մարտերի ժամանակ զոհված բոսնիացի զինվորները։