Գևորգ Լոռեցյանի լիազորությունները դադարեցված չեն
Ազգային անվտանգության ծառայությունը օրեր առաջ աղմկահարույց հայտարարություն տարածեց, ըստ որի՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, գրում է «Հրապարակ»-ը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել նաեւ Լոռեցյանի վարորդը եւ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ Հրաչյա Քանանյանը։ Երեքն էլ այս պահին կալանավորված են։
Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանն ասել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։
Այլ հարցերի պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիքներ են։
Նրա խոսքով՝ կալանավորման որոշումը պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան։
Նախարարությունից փորձեցինք ճշտել՝ Լոռեցյանի լիազորությունները կասեցվե՞լ են, ինչին ի պատասխան մեզ ասացին՝ նման դեպքերում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ քննիչը որոշում է կայացնում պաշտոնատար անձի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին և այդ որոշումը ուղարկվում է գործատուին, մենք նման ծանուցում չենք ստացել։
Հիշեցնենք, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան