ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակեր Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Քավալային
Մարդու իրավունքների եվրոպակա դատարանն այսօր հրապարակել է «Քավալան ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը, որն արձանագրել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր՝ դիմումատուի կալանքին վերջ դնելու ու նրան անհապաղ ազատ արձակելու համար։
ՄԻԵԴ-ը արձագագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության և անվտանգության իրավունք), 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտումներ (կալանքի օրինականության վերաբերյալ արագ որոշում կայացնելու իրավունք), ինչպես նաև 18-րդ հոդվածի (իրավունքների սահմանափակումների օգտագործման սահմանափակում) խախտում, որը կատարվել է 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ միասին, և որ պատասխանող պետությունը պետք է ձեռնարկեր բոլոր միջոցները` վերջ տալու դիմումատուի կալանավորմանն ու ապահովեր նրա անհապաղ ազատումը:
Քավալան կալանավորվել է 2017թ.-ի հոկտեմբերի 18-ին։ Նա Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերից կալանավորված 16 մասնակիցներից մեկն է։ Վերոնշյալ 16 անձանց նկատմամբ, որոնց թվում են նաև Քավալան և թուրք հայտնի լրագրող Ջան Դունդարը, առաջադրվել են մի շարք մեղադրանքներ։
Անձամբ Քավալան մեղադրվում է «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ։ Նա մասնակից է եղել Գեզիի զբոսայգում 2013թ.-ին տեղի ունեցած հակաիշխանական ցույցերին։
Նշենք, որ Օսման Քավալան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած գործիչներից է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան