Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
Նախօրեին Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում։
Հանդիպումից հետո ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որում ասված է. «Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը բացենք և թույլ տանք որպեսզի Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։
Մենք այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք։ Մենք դեմ ենք որևիցէ գործողության ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում։ Միևնույն ժամանակ մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման։
Մենք ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ ԱՄՈՒԼՍԱՐԸ դա համայն հայության խնդիրն է, իսկ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։
Այսպիսով, մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։
Ուստի կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումը այս հարցում, գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։ Այսպիսով որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14֊ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։
Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ պնդում ենք ,որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ ։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ»։
Հարակից հրապարակումներ`
- Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
- Ջերմուկցիներն ու բնապահպանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի
- Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
- Ջերմուկի բնակիչ. Երկար-բարակ սիրուն խոսում են, բայց դա մեզ ի՞նչ
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
- Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան