Ասյա Օվանյանը Արմեն Սարգսյանին հորդորում է վեր կանգնել նեղ քաղաքական շահից
«Իմ ձայնը» ՀԿ-ի անդամ, փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված բաց նամակ է հրապարկել։
«Ազգային Ժողովի մեծամասնությունը, ի հեճուկս բազմաթիվ զգուշացումների, կողմ քվեարկեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնելու նոր՝ 4.1-ին մասով։
Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Եթե ՍԴ դատավորներն օգտվեն նախագծով նախատեսված՝ վաղ կենսաթոշակի իրավունքից, արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել վստահություն ներշնչող կառույց: Առայժմ Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Արհեստական ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ՝ ՍԴ-ում։ ՍԴ բնականոն աշխատանքը և Սահմանադրության երաշխավորման համար որոշումների կայացումը դրա վառ ապացույցն է։
Ակնհայտ է, որ ՍԴ դատավորի համար վաղ կենսաթոշակի անցնելու դրույթը, այն էլ՝ երկամսյա ժամկետով սահմանափակված, ուղղված է ՍԴ դատավորներից ազատվելուն: Ըստ էության, նախագիծն ուղղված է անձերի փոփոխությանը, կառավարելի դատավորներով ՍԴ ձևավորմանը։ Սա լուրջ ազդեցություն է թողնելու մեր պետության դատական իշխանության և ՍԴ հեղինակության վրա։ Իշխանությունների համար ցանկալի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերին զսպելու՝ իր առաքելությունը։
Ամեն ինչից անկախ, երկրի հեղինակավոր իրավաբանների կարծիքով, օրենսդրական փոփոխությունը հակասահմանադրական է։
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր դիտարկումներում ընդգծել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել իր նախընտրած դատավորներով։
Ուստի միանում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված կոչերին՝ առաջնորդվել իր իսկ կողմից ձևավորած նախադեպով և սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Իշխանությունը, խնդիրը նեղացնելով, այն վերածեց անձնավորված քաղաքական հարցի և լուծումը տեսավ հնազանդ մեծամասնության կոճակների սեղմամբ։
Հարգարժան պարոն Նախագահ։ Դուք կարող եք հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձևավորող։ Ցույց տվեք, որ վեր եք կուսակցական, անձնական շահից, արե՛ք Ձեզնից ակնկալվող նախագահական քայլը, դիմե՛ք ՍԴ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար և առաջարկե՛ք ՍԴ-ին՝ այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով»,-ասված է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ խոսում ենք, ասում եք՝ մանիպուլյացիա է, սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանե՞նք. Գևորգ Պետրոսյան
- Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
- Իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը. Նաիրա Զոհրաբյան
- Դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու օրենքի նախագիծը ընդունվեց
- ՍԴ դատավորները նստեն թախտին և գումա՞ր ստանան
- «Հրապարակ». Նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները
- Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններին
- Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը
- ԱՆ. Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին