Էրդողան. «Եթե մի օր ինձ Նոբելյան մրցանակ տան, ես չեմ վերցնի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ թուրքական Բիլքենթ համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ քննադատել է Նոբելյան կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանը անարդար է համարել Պետեր Խանդկեին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհելը, քանի որ վերջինս Էրդողանի ձևակերպմամբ՝ ժխտում է Սրեբրենիցայի ցեղասպանությունը:
«Նոբելյան մրցանակաբաշխությունը սպառել է իրեն: Այն դարձել է քաղաքականությամբ ու գաղափարախոսությամբ առաջնորդվող կազմակերպություն: Ինձ համար Նոբելյան մրցանակը արդեն ոչ մի արժեք չունի: Թուրքիան չի մասնակցելու այդ միջոցառմանը»,- ասել է Էրդողանը:
Միջոցառումը վարողի հարցին, թե արդյոք Էրդողանը կընդունի Նոբելյան մրցանակ, եթե մի օր իրեն տան այն, Էրդողանը պատասխանել է. «Չեմ վերցնի»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը 2007-ին Սրեբենիցայի կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն:
1992-ին Սրեբրենիցան գրավել էին բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների՝ այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են հազարավոր սերբ խաղաղ բնակիչների։ Իսկ 1995-ի հուլիսին Սրեբրենիցա են մտել գեներալ Սերբական Հանրապետության զորքերը, որոնք գեներալ Ռատկո Մլադիչի հրամանատարությամբ գնդակահարել են 7000-8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդկանց: Սակայն կան ենթադրություններ, որ 8 հազար թիվը չափազանցված է և դրանում ընդգրկված են նաև մարտերի ժամանակ զոհված բոսնիացի զինվորները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա