15:11 11/12/2019

Երևակայական թոշակի գայթակղությունը

Դեկտեմբերի 11-ին ԱԺ-ն  ձայների 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ  ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը։

Այո, շա՜տ ջանադրորեն են քայլածները կյանքի կոչում Հայաստանի վերափոխման  սորոսյան պլանը: Աչքի անցկացրեք « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  (ճանապարհային քարտեզ)», որը հեղինակել են   «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,Իրազեկ քաղաքացիների միավորում, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ  կազմակերպությունները․․․   այսինքն ՝ բոլոր կարկառուն գրանտակերները։   Կարդացեք, և կհամոզվեք, որ սա է  նոր իշխանությունների Աստվածաշունչն ու Սահմանադրությունը։
Ի դեպ, փաստաթուղթը Բաց հասարակությունների  կայքում  հանրայնացվել է 2018թ․ դեկտեմբերի 9-ին, այսինքն  երբ մոտավորապես պարզ էին  արտահերթ խորհրդարանական  ընտրությունների արդյունքները։

Քայլածները հաղթեցին, և ողջ լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելով՝  սկսեցին Սորոսի պլանների իրականացումը։ Եվ մեկ տարի  անց ունենք կազմաքանդված ոլորտներ՝մշակույթի, սփյուռքի և գյուղատնտեսության, ունենք եկեղեցու դեմ ոտնձգություններ, կրթության ապազգայնացմանն ուղղված նախագծեր, դատաիրավական համակարգի վարկաբեկում, ավանդական արժեքների ստորադասում այլասերությանը և այլն։  Կառավարությունում սորոսական նախարար-փոխնախարարների առատության պայմաններում զարմանալի չեն  հետևողականորեն շարունակվող այս  ապազգային քայլերը։

Իսկ սորոսապետուհի Լարիսա Մինասյանի  ներկայությունը,  օրինակ կրթական ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովներին, արդեն խոսում  է սորոսյան խորքային միջամտությունների մասին։ 

Վերը նշված հայեցակարգում հիմնական  թիրախներից մեկը դատաիրավական համակարգն է։ «Դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն» բաժնում սևով սպիտակի վրա պարզորոշ գրված է  « Դատական իշխանության կադրային կազմի փոփոխությունը՝ որպես ոչ լեգիտիմ նախագահների կողմից նշանակված գործիքակազմի կազմաքանդում» (էջ 10)։

Մեկ տարուց ավելի ականտես ենք դատարան-դատավորների դեմ սկիզբ առած պետական արշավին։ Թերևս,  սկզբնական շրջանում  շատերն արդար դատավճիռների հույս ունեին, սակայն  այդ հույսերն էլ մարեցին՝ բարձրագոչ նախաբաններով սկսված և անփառունակ ընթացք տացած դատավարությունների, դատարանների շրջափակման, դատավորներին ըստ «վնգստալու» դասակարգման, դատավորներին նկատմամբ ակնհայտ ճնշումների պատճառով։
Բայց հանրության իրական տրամադրությունները  բնավ խոչընդոտ չեն սորոսյան պլանի իրականցման ճանապարհին։ Իսկ ոչ իրական՝ ֆեյքերի   ուղղորդված բղավոցները հանգիստ  կարելի է ներկայացնել որպես հանրության պահանջ, և անել Սորոսի սրտի ուզածը՝ օրինակ կազմաքանդել դատական համակարգը։

Ըստ «ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգի» նախատեսված  էր « Ընդհանուր իրավասության դատարանների, վերաքննիչ, Սահմանադրական ևՎճռաբեկ դատարանների լիազորությունները դադարում են, օրինակ՝ 2019թ-ի սեպտեմբերի 1-ից» (էջ 12)։
Ժամանակացույցը  խառնեց ՀՀ Սահմանադրական դատարանը, որը  բավականին ամուր գտնվեց։ Ահա նրանց համար էլ ստեղծվեց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը։ Ինչպե՞ս կվարվեն նրանք որպես միասնական մարմին կամ նրանցից յուրաքանչյուրն առանձին՝  ցույց կտա ժամանակը։  Պարզապես նրանք շատ խելացի են՝ տարիների  անաշխատ  երևակայական թոշակ ակնկալել մեկի կողմից, ում գահակալությունը  ամիսների հարց է։  Այդ գայթակղությանը  թերևս միայն Վահե Գրիգորյանը կգնա, ով արդեն մեծ փորձ ունի առանց աշխատելու մեծ փողեր ստանալու գործում։ Բայց ինչքա՞ն ժամանակ։

Ինչ-ինչ , բայց ՍԴ դատավորի աթոռին հասած մարդը տեսնում է այն, ինչը պարզ է ցանկացած գիտակից քաղաքացու համար․ այն  որ նոր եկող  իշխանությունները առ ոչինչ են համարելու այս միակուսակացական Աժ-ի  ընդունած օրենքների մի մասը։ Իսկ այս իրավազուրկ-բարոյազուրկ-հիմնազուրկ ակտը օրենք համարել էլ հնարավոր չէ։
Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ունի Սահմանադրության երաշխավոր համարվող նախագահ։ Գուցե վերջապես պարոն Արմեն Սարգսյանը այս վճռորոշ պահին ասի՞ իր խոսքը, և զերծ պահի պահպանի մեր  Սահմանդրությունն ու Սահմանադրական դատարանը  օտարածին հայեցակարգերի գրոհներից։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}