«Հրապարակ». ԺՊ-ների երկիր Հայաստանս
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, և ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։ «Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ։ Երբ որոշեց, կհրապարակայնացնենք։ Ինքն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ առնչությամբ»: Պնդում կա, որ հենց ԺՊ-ներն էլ` Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) և Արման Սարգսյանը (ոստիկանություն) կհաստատվեն այդ պաշտոններում։ «Երկրորդեմ` երկու կառույցներն էլ վարչապետի ենթակայութան տակ են, իր լիազորությունների սահմանում կորոշի»:
Ի դեպ, խոսակցություններ կան նաև Ձեր մասով` արտաքին գերատեսչության հետ կապված։ «Ո՞վ է նման բաներ ասում»: Ժողովուրդը։ «Նման բան չկա, մտածում եմ, որ դա խիստ մտացածին է, Դուք եք հորինել, և երրորդ` ես շատ մեծ պատիվ եմ համարում այն գործունեությունը, որով այսօր զբաղվում եմ»:
Այսինքն՝ բացառում եք։ «Ես պատասխանեցի»: Ասում են` երբեք մի ասեք երբեք։ «Ուրիշ հարցեր ունե՞ք»: Այո, ունեմ․ ուզում եմ իմանալ` Հայրապետովին արդեն փոխարինող կա՞։ «Ժամանակավոր պաշտոնակատար է և ամբողջ ծավալով իրականացնում է իր աշխատանքը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում