Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։
Թեկնածուներից Մաշալյանի ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո նրա հաղթանակի հավանականությունն արդեն ուրվագծվել էր։
«Այսօր իսկապես պատմական օր է Պոլսի հայ համայնքի համար, քանի որ 12 տարվա անորոշության շրջանն արդեն կարելի է ավարտված համարել։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալու պատճառով համայնքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք վերաբերում են թե՛ կրթական, թե՛ համայնքի վարչական կառավարման հարցերին։
Այս անորոշության շրջանի ավարտից հետո համայնքում նոր պատրիարքից հիշյալ խնդիրների համակարգային լուծումն է ակնկալվում։ Սակայն մինչ այդ ամենամեծ սպասելիքը միասնության հաստատումն է բազում խնդիրների պատճառով պառակտված համայնքում»,- գրում է «Էրմենիհաբերը»:
Հարակից հրապարակումներ`
- Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորընտիր պատրիարքին
- Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը մեկնարկել է
- Պոլսո հայոց պատրիարքարանը՝ ընտրությունների մասին
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Մաշալյանը կայցելի Հայաստան
- Պոլսո Հայոց պատրիարքությունն աջակցություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողություններին
- Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում