Ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները ԱՀ նախագահի ուշադրության կենտրում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին:
Լսելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան