Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետ
Beeline-ը տեղեկացնում է, որ ամանորյա առաջարկի շրջանակում Samsung A30s և Samsung Galaxy A10 սմարթֆոնների գները դարձել են ավելի շահավետ: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Beeline-ի սպասարկման գրասենյակներում և առցանց խանութում համապատասխանաբար՝ 111 900 (4660 ամսական) և 71 900 (3000 ամսական) դրամով: Յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա 033 կոդով հատուկ հեռախոսահամար։
Աղբյուրը հիշեցնում է, որ միանալով «Սմարթ 1500» սակագնային փաթեթին բաժանորդները կստանան հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Սմարթֆոնի գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով և 0% տարեկան տոկոսադրույքով։ Առաջարկը գործում է մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Ակցիան իրականացվում է «Յունիբանկ»-ի հետ համատեղ:
«Ամանորին ընդառաջ Beeline-ը յուրահատուկ հնարավորություն է տալիս իջեցված գնով ձեռք բերել նորաոճ սմարթֆոններ և ստանալ առցանց հաղորդակցվելու համար 100 ԳԲ գերարագ ինտերնետ երկու ամսվա համար: Մեր 033 կոդով հատուկ հեռախոսահամարը ևս մեկ հաճելի ամանորյա նվեր կդառնա մեր բաժանորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը
- Beeline-ը երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
- Beeline-ի 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են online գնման համար
- Beeline-ում զեղչերի տեղատարափ է «Սև ուրբաթին» ընդառաջ
- Beeline-ում մեկնարկել է Samsung A30s սմարթֆոնի վաճառքի ամանորյա ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին