Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
ԱԻ նախարարության կանխատեդումների համաձայն, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.90C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.80C։