Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազան՝ С -400-ի համար պատժամիջոցների դեպքում
Եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի Անկարայի նկատմամբ՝ ռուսական С -400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով, Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին գրում է Ria-ն։
«Մենք կգնահատենք ամենավատ սցենարը և որոշում կկայացնենք: Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ, ապա կարող է օրակարգում ներառվել Ինջիրլիքում ամերիկյան ռազմաբազաների հարցը»,- A haber-ի եթերում ասել է Չավուշօղլուն։
Բացի այդ, Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան ռուսական կործանիչները համարում է ամերիկյան F-35 ինքնաթիռի այլընտրանք, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի վերջինի մատակարարումներից: