Ինչ խոսում ենք, ասում եք՝ մանիպուլյացիա է, սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանե՞նք. Գևորգ Պետրոսյան
«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան»,- այսօր խորհրդարանում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից հետո ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։
«Ընդդիմությունն, ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա է անում: Բա ի՞նչ անենք, ինչ խոսում ենք, ասում եք՝ մանիպուլյացիա է։ Այսինքն, սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանե՞նք, ձեռքերով չգիտեմ ինչ նշաններ ցույց տա՞նք: Անհարմար է: Եկեք իրար նկատմամբ հարգանքը չկորցնենք: Դուք ձեր կարծիքն եք ասում, մենք էլ մերն ենք ասում: Պարոն Միրզոյան, այդպես չէ՞»,- դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով. «Նորից եմ ասում, ինչ ասում ենք, ուրիշ բան չկա, ասում եք՝ մանիպուլյացիա է»:
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ քննադատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ մեղադրելով արդարության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքներին չհետևելու մեջ։
«Պարոն Միրզոյան, ի պատիվ Ձեզ՝ մինչ երեկվա քննարկումները Դուք կարողացել էիք լինել երեք խմբակցությունների ԱԺ նախագահը։ Բայց թույլ տվեք ֆիքսենք, որ երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, Դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության Ազգային ժողովի նախագահը»,- նշեց Շաքե Իսայանը։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել մի նախագծի, որը նախատեսում է ՀՀ քաղաքացիների գրպանից տարեկան 630 մլն դրամ հատկացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին. «Գումարը հատկացվելու է Հրայր Թովմասյանին, որն այդքան շահարկված հին ռեժիմի անմիջական կերտողներից է, ինչպես նաև ՍԴ մյուս դատավորներին՝ պարզապես տեղները հանգիստ նստելու համար»։
Նշենք, որ այսօր խորհրդարանում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մեղադրել էր մանիպուլյացիա անելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
- Իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին