«Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը` Երևանի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը, տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ կայք էջից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրով իրականացվում է «Կենդանի նկար» ծրագիրը, որի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում պահպանվող գեղանկարիչ Վահան Խորենյանի (1928-2004 թթ.) «Երևանի շինարարները» (1957 թ.) կտավը, որտեղ պատկերված է մի դրվագ վարդագույն Երևանի կառուցումից:
Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ:
Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության հնչյուններով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա