Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքներ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքները: Այս հատվածի մանրամասն նախագծման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԳ ընկերությունը:
ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախագծող կազմակերպության կողմից իրականացվել են որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագծի օպտիմալացման տարբերակները: Դա հնարավորություն կտա նախապատրաստել տեխնիկապես հիմնավորված նախագիծ և հետագայում կառուցել այն ճանապարհահատվածը, որն իր տեխնիկական չափանիշներով կհամապատասխանի եվրոպական ժամանակակից ստանդարտներին:
Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի վերջը, որից հետո կանցկացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը‚ և կմեկնարկի շինարարությունը:
Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-հարավն ավարտին հասցվելու է. Սուրեն Պապիկյան
- Ավինյանը ներկայացրեց «Հյուսիս-հարավ»-ի ճակատագիրը
- Կառավարությունում հրաժարվել են հանդիպել «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լ. Սարգսյանը կալանավորվել է
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով երեք անձ որպես մեղադրյալ է ներգրավվել և հայտարարվել է հետախուզում
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին
- «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներին կառավարությունից հանդիպում են խոստացել
- Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի առերևույթ չարաշահումների քրեգործի շրջանակներում
- «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ի գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ