Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը մեկնարկել է
Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաքի ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի թղթակիցը Ստամբուլից։
Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։
Պատրիարքի թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը և Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:
Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո հայոց պատրիարքարանը՝ ընտրությունների մասին
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Մաշալյանը կայցելի Հայաստան
- Պոլսո Հայոց պատրիարքությունն աջակցություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողություններին
- Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ
- Կարո Փայլանը շնորհավորել է Կ. Պոլսո պատրիարքի նորընտիր տեղապահին
- Ընտրվել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին