Քաղաքական 19:13 11/12/2019

Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ

«Փաստինֆոն» ներկայացրել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի որոշ դիտարկումները՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ։

«Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորև ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները և դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Փաստարկ 1. Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ինստիտուտը նորություն չէ ՀՀ իրավական համակարգում, և գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է նման հնարավորություն:

Նախագծի և գործող կարգավորման էական տարբերությունը նրանում է, որ գործող նորմը վաղ կենսաթոշակի գնալու իրավունք նախատեսել է միայն այն դատավորների համար, ովքեր 2015թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին այդ կարգավիճակն ունեցող երկու դատավոր կա՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը)։ Գործող կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է։ Տարածել նման մոտեցումը այն դատավորների վրա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց պակաս, որևէ առումով հիմնավորված չէ:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ՍԴ դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն, CDL-AD(2019)024)։

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է անհամեմատ ավելի մեծ «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Փաստարկ 2. Նախագծի նպատակը 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է:

Դեռևս Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում ի հայտ են գալիս միմյանց հակասող հիմնավորումներ։ Մի կողմից՝ նախագծի ընդունման հիմնական անհրաժեշտությունը Կառավարության կողմից պայմանավորվում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Առանց որևէ իրավական հիմքի, անտեսելով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Կառավարությունը պնդում է անում, թե 2015թ․ Սահմանադրության փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի «մոդել», որը պետք է անհապաղ կյանքի կոչվեր, սակայն «իրավակիրառ պրակտիկայի» բերումով իբրև թե կյանքի չի կոչվել։ Իրականում սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։

Սահմանադրության 213-րդ հոդվածը նույնքան պարտադիր է օրենսդրի համար, որքան սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգը նախատեսող Սահմանադրության հոդվածը, ուստի հակասահմանադրական և անթույլատրելի է օրենքով սահմանադրի կամքի նման խեղաթյուրումը։

Փաստարկ 3. Նախարարի կողմից որպես փաստարկ նաև հղում է կատարվում միջազգային փորձին: Վկայակոչվում է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Դանիայի և Ավստրալիայի փորձը։ Միևնույն ժամանակ նախարարը պնդում է, որ նախագծով առաջարկվող մոդելը «ամբողջությամբ համընկնում է» Վրաստանի մոդելի հետ։

Դեռևս Նախագծի վերաբերյալ ներկայացված սկզբնական պարզաբանումներում միջազգային փորձի առումով որպես լավագույն օրինակ արդարադատության նախարարության կողմից մատնանշվում էին Լեհաստանը և Հունգարիան, որտեղ ներդրվել էր պարտադիր վաղ կենսաթոշակի ինստիտուտը: Նախարարության կողմից մատնանշված փորձը չդիմացավ քննադատության և հետագայում նախարարությունը հրաժարվեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը վկայակոչելուց: Սակայն սկսեցին հղումներ արվել այլ երկրների փորձին: Ցավոք, պատկերը կրկնվեց և միջազգային փորձը ներկայացվելիս խեղաթյուրվեց այնպես, ինչպես նախկինում՝ Լեհաստանի և Հունգարիայի պարագայում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում (1) և Ուկրաինայում (2) առկա կարգավորման և Կառավարության կողմից առաջարկվող նախագծի էական տարբերությունը նրանում է, որ նշված երկրներում վաղ կենսաթոշակի ինստիտուտը գործում է բոլոր դատավորների համար, գործում է առանց ժամկետային սահմանափակման և նախատեսում է միայն միանվագ վճար և կենսաթոշակ և ոչ թե աշխատավարձի պահպանման իրավունք։

Դանիայում բոլոր դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում։ Սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային ընդհանուր տարիքը, Դանիայում (3) սահմանադրական մակարդակով նախատեսվել է, որ ընդհանուր կենսաթոշակային տարիքի հասած դատավորները (ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր դատավորների մասին) իրավունք ունեն հրաժարական տալու և մինչև 70 տարեկանը ստանալու հրաժարականի պահին ստանալիք աշխատավարձի չափով դրամական ապահովում: Այսպիսով, Դանիայում առկա է սահմանադրական կարգավորում և խոսքը գնում է միայն 65 տարին լրացած դատավորների մասին, ուստի Դանիայի օրինակը որևէ առնչություն չունի ներկայացված նախագծի հետ։

Ավստրալիայում (4) դատավորը կարող է կենսաթոշակի գնալ 60 տարեկանում՝ 10 տարի որպես դատավոր աշխատելուց հետո, իսկ առանձին տարածաշրջանի դատավորները՝ նույն պայմանով, 55 տարեկանում՝ ստանալով օրենքով սահմանված կենսաթոշակ: Սակայն այս պարագայում, խոսքը ոչ թե աշխատավարձի պահպանման, այլ կենսաթոշակի մասին է և ի տարբերություն նախագծով առաջարկվող մոդելի՝ տարածվում է միայն որոշակի ստաժ ունեցող բոլոր դատավորների վրա (առնվազն 10 տարվա) և չունի որևէ ժամկետային սահմանափակում:

Նախարարի կողմից մեջբերված երկրներից նախագծի հետ համադրելի է միայն Վրաստանի փորձը, քանի որ Վրաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակային սխեմա՝ միայն որոշակի դատավորների նկատմամբ, ժամկետային սահմանափակմամբ և աշխատավարձի պահպանմամբ։ Բայց նույնիսկ Վրաստանի փորձը խեղաթյուրված է ներկայացվել։ Նախագծի հիմնավորման մեջ Վրաստանի մասով ներկայացված սխալ տեղակատվությունը (5) ներկայացվել է նաև ԱԺ նիստում։ Նշվում է, որ Վրաստանում այն կիրառվել է և՛ Գերագույն դատարանի և՛ ՍԴ դատավորների նկատմամբ, մինչդեռ իրականում այն կիրառվել է միայն Գերագույն դատարանի դատավորների նկատմամբ։

Երկրորդ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է Վրաստանը այս պարագայում լավագույն օրինակ վկայակոչման համար, և որքանո՞վ է Վրաստանում այդ ռեֆորմը տվել անկախ դատական համակարգ ձևավորելու ցանկալի արդյունք։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007թ․ զեկույցում (6) անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց (7)։ Ի դեպ` Վրաստանի նշված փորձը ներկայումս բացասական է գնահատվում նաև Վրաստանում (8):

Փաստարկ 4. Որպես հիմնավորում նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կառանձնացնեի երկու կարևոր տարր` կամավորությունը և ընթացիկ դատական գործընթացների վրա ազդելը:
Ազգային ժողովում որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչպես են բավարարվում այս երկու պայմանները: Թերևս պատճառն այն է, որ նման հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ երկու ամսով, նախագծի հեղինակները այդ երկու պայմանները դարձրին ֆիկցիա։ Անգամ Վրաստանում կիրառված և հիմնովին քննադատված մոտեցումը նախատեսում էր դրանից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ մեկ տարի։

Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար

 

1.Закон Российской Федерации О статусе судей в Российской Федерации, 15-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետևյալ հղումով` http://docs.cntd.ru/document/9004453:

2. Law of Ukraine on the Judiciary and Status of Judges, 142-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետևյալ հղումով` https://vkksu.gov.ua/userfiles/doc/Law_on_Judiciary_and_Status_of_Judges_16%2007%202016_ENG.pdf:

3.The Constitutional Act of Denmark, հոդված 64, հասանելի է հետևյալ հղումով` http://www.stm.dk/_p_10992.html։

4.Judges' Pensions Act 1968, հոդված 4, հասանելի է հետևյալ հղումով` http://www7.austlii.edu.au/cgi-bin/viewdb/au/legis/cth/consol_act/jpa1968184/:

5. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վրաստանում դատական համակարգի փոփոխությունների համատեքստում կարգավորում է նախատեսվել, որը հնարավորություն է տվել 2005 թվականի հունվարի 1-ից 2006 թվականի հունվարի 1-ը Գերագույն դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 3 տարի աշխատելու և Սահմանադրական դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 5 տարի աշխատելու դեպքում հրաժարական ներկայացնելիս ցմահ ստանալ իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձի չափով դրամական ապահովում՝ անկախ տարիքից:

6.Transparency International’s Global Corruption Report 2007, էջ 205։ http://siteresources.worldbank.org/INTLAWJUSTINST/Resources/gcr07_complete_final.pdf

7.Տե՛ս նաև Bertelsmann Transformation Index 2006, https://www.bti-project.org/fileadmin/files/BTI/Downloads/Reports/2006/pdf/BTI_2006_Georgia.pdf, էջ 5։

 

8.https://factor.am/206087.html»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}