ՀԸՖ-ն համագործակցության հուշագիր ստորագրեց Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի հետ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիան դեկտեմբերի 11-ին «Օլիմպավանում» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Այս օրերին Հայաստանում գտնվող Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանին հուշագիրը ստորագրելուց հետո ասաց, որ Հայաստանը հավակնում է ըմբշամարտի կենտրոն դառնալ տարածաշրջանում։ Զամել Սայաֆ Ալ Շահրանին նշեց, որ վաղուց էր ցանկանում ժամանել Հայաստան և ծանոթանալ պայմաններին։
«Ցանկանում էի ծանոթանալ ձեր ենթակառուցվածքներին։ Իրականում, հաճելիորեն զարմացած եմ։ Այն, ինչ տեսա այստեղ, չեմ տեսել ոչ մի երկրում։ Ձեր պայմանները գերազանցում են անգամ Հարավային Կորեային։ Մեր ֆեդերացիայի ներքո գործում են 22 երկրներ, որոնցից 18-ը՝ ակտիվ։ Ստորագրված հուշագիրը թույլ կտա մեր մարզիկներին և մարզիչներին այցելել Հայաստան, մարզվել այստեղ։ Եթե ամեն բան հարթ ընթանա, ծրագրում ենք UWW-ի հետ Հայաստանը դարձնել ըմբշամարտի կենտրոն։ Իմ այցի մասին տեղյակ է նաև UWW-ի նախագահը, այս հուշագրի օրինակը կուղարկվի նաև նրան, որպեսզի դրա կյանքի կոչվելը վերահսկվի միջազգային ֆեդերացիայի կողմից»,- ասաց Ալ Շահրանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Զամել Սայաֆ Ալ Շահրանին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ այցելել էր «Օլիմպավան» և Ծաղկաձորի ուսումնամարզական համալիր։ Նրանք շրջել էին համալիրներում, ծանոթացել պայմաններին, մարզադահլիճներին և հյուրանոցային մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա