
Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի. Մնացականյանի շնորհավորանքը՝ Պոլսո Հայոց Պատրիարքին
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Իր շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը մասնավորապես նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»: