Վերջապես Բորիս Ջոնսոնի քաղաքականությունն ավելի հայտնի կդառնա, քան նրա մազերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին Թրամփը գրել է թվիթերում:
«Թվում է, թե դա մեծ հաղթանակ է Բորիսի համար Մեծ Բրիտանիայում», - գրել է Թրամփը։
Նշենք, որ Պաշտոնական քվեարկության արդյունքները դեռ չեն հայտարարվել, սական այնուամենայնիվ, էքզիթ-փոլի արդյունքներով Ջոնսոնի կուսակցությունը ստանում է բացարձակ մեծամասնություն՝ 650 տեղերից 368-ը: Նշվում է, որ սա պահպանողականների համար ռեկորդային արդյունք է վերջին մի քանի ընտրություններում։
Մամուլը գրում է, որ վերջապես Ջոնսոնի քաղաքականությունն ավելի հայտնի կդառնա, քան նրա մազերը։
Այս ուժեղ մանդատը թույլ կտա Ջոնսոնին ավարտին հասցնել Բրեքսիթը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Looking like a big win for Boris in the U.K.!
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 13, 2019