ԵՄ-ն Ջոնսոնից ակնկալում է Բրեքսիթի շուտափույթ վավերացում
Եվրամիությունն ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավորինս շուտ կվավերացնի Բրեքսիթը։ Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Մենք ակնկալում ենք Բրիտանիայի խորհրդարանում քվեարկություն հնարավորինս շուտ՝ Բրեքսիթի համաձայնագրի վավերացման վերաբերյալ», - ասել է Շառլ Միշելը։
Շառլ Միշելը նշել է, որ սա թույլ կտա «հանգիստ և ժամանակին անցնել բանակցությունների երկրորդ փուլին ՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի ապագա հարաբերությունների վերաբերյալ»: Այս մասին գրում է Regnum-ը։
Նշենք, որ նախօրեին Բրիտանիայում տեղի ունեցած համընդհանուր ընտրություններում վարչապետ Ջոնսոնի պահպանողական կուսակցությունը ստացել է բացարձակ մեծամասնություն, ինչը թույլ կտա Ջոնսոին մինչև 2020թ․-ի հունվարի 1-ը դուրս գալ ԵՄ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վերջապես Բորիս Ջոնսոնի քաղաքականությունն ավելի հայտնի կդառնա, քան նրա մազերը
- Բրիտանիայում կառավարող պահպանողականները ստանում են բացարձակ մեծամասնություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին