ՄԱԿ-ում ՀՀ նախաձեռնությամբ աշխարհում հուլիսի 20-ը կնշվի որպես «Շախմատի համաշխարհային օր»
Հայաստանի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» վերտառությամբ բանաձևը` միաձայն, 52 երկրների համահեղինակությամբ:
Վերջնական տեքստում նշվում է, որ հուլիսի 20-ը կնշվի որպես Շախմատի համաշխարհային օր, երբ 1924 թվականին Փարիզում ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան:
Ներկայացնելով այդ նախագիծը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ խաղը կարող է գերազանցել ազգային սահմանները և կոտրել ռասայական, քաղաքական և սոցիալական խոչընդոտները:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանն աշխարհում ունի մեկ շնչին ընկնող շախմատի գրոսմայստերների ամենաբարձր թվերից մեկը, դպրոցներում շախմատը դասավանդվում է որպես ուսումնական առարկա:
«Ամենակարևոր և հարատև դասերից մեկը, որ կարող է սովորեցնել շախմատը, դա հարգանք սովորեցնելն է», - ասել է Մհեր Մարգարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում