Վիկտոր Սողոմոնյան. Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել
«Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով այլևս ապացուցելու բան չկա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա պնդում է՝ դատավորների շրջանում մարդ չի մնացել, որ չհասկանա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը բացարձակ ապօրինի է, որևէ հիմք չունի։
«Դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել ու բացարկ են վերցնում, որպեսզի այդ գործը չքննեն։ Քննելիս կամ պետք է ընկեն հսկայական ճնշումների տակ ու կայացնեն ապօրինի որոշում, կամ ավելի լավ է՝ չքննեն։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ որևէ գործով վեց կամ յոթ դատավոր ինքնաբացարկ հայտնի»,-ասաց նա։
ՀՀ երկրորդ գրասենյակի ղեկավարը հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը շուտով կվերացվի, և նա անձամբ լրագրողների հետ հանդիպելու ու նրանց հարցերին պատասխանելու հնարավորություն կունենա։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կողմից դատախազների ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելուց հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան
- «Իրատես». Դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
- Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին