Վրաստանի մաքսատանը հայտնաբերվել է Թուրքիայից ներմուծվող վարակված կարտոֆիլ
Վրաստանի Սարփիի մաքսակետում աշխատակիցները հայտնաբերել են Թուրքիայից բերված վարակված կարտոֆիլի խմբաքանակ:
Ըստ Վրաստանի Ֆինանսների նախարարության ծառայության տվյալների, բուսասանիտարական սահմանային հսկողության մասով իրականացվող վնասակար միկրոօրգանիզմների համար լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ այդ խմբաքանակը վարակված է այսպես կոչված «Clavibacter Michiganensis Subsp. Sepedonicus» (շրջանաձև քայքայում):
Ինչպես գրում է Regnum-ը, ըստ Ֆինանսների նախարարության, վարակված կարտոֆիլի ամբողջ խմբաքանակը՝ 49 տոննա, վերադարձվել է արտահանող երկիր՝ Թուրքիա: