Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվել է 5-րդ շրջափուլը
Beeline Ստարտափ Ինկուբատորի 5-րդ շրջափուլն արդեն ավարտվել է։ Չորս ռեզիդենտ ստարտափներ այսօր ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները և բիզնես նախագծերը հրավիրված ներդրողներին, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։ Այս մասին հայտնում են Beeline -ի մամուլի ծառայությունից:
Այս Դեմո օրը յուրահատուկ էր, քանի որ 2 այցելու ստարտափներ, ցուցաբերելով շատ բարձր արդյունքներ 14 շաբաթների ընթացքում, նույնպես հնարավորություն ունեցան մասնակցել Դեմո օրվան և ներկայացնել իրենց կատարած աշխատանքը։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը. «Ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ գալիս մասնակցելու Դեմո օրվան, հասկանալով, որ ևս մի քանի երիտասարդ թիմ ստացավ մեր փորձագետների և մենթորների օգնությունն ու աջակցությունը։ Այժմ նրանք ունեն ավելի մեծ հնարավորություններ հաջողակ բիզնես դառնալու և Հայաստանի ու նաև միջազգային շուկայում տեղ գտնելու»։
Նախքան ստարտափների ելույթները Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց 14 շաբաթվա ընթացքում թիմերի հետ կատարված աշխատանքը, նշեց ստարտափների ունեցած հաջողությունները և նրանց ներուժը միջազգային շուկայում։
«5-րդ շրջափուլի ընթացքում մեր թիմն անհատական աշխատանքներ է տարել և բազմաբնույթ դասընթացներ կազմակերպել 4 ռեզիդենտ և 2 այցելու ստարտափների հետ։ Ցիկլի ընթացքում մեր ռեզիդենտ ստարտափներից երեքը հաջողությամբ մասնակցեցին WCIT 2019 Yerevan-ի շրջանականերում անցկացվող Lightning Rounds ստարտափ մրցույթին, և նրանցից երկուսը շահեցին մրցանակներ։ Ուրախ ենք նաև նշել, որ շրջափուլի սկսվելուց կարճ ժամանակ անց BANA-ի ներդրողներն արդեն իսկ կատարեցին ներդրում մեր ակտիվ ստարտափի՝ ForgeFiction-ի մեջ», - հայտնել է Գրիգոր Հովհաննիսյանը։
5-րդ շրջափուլն ավարտած 4 ռեզիդենտ թիմերն են` ForgeFiction, Eventor, SendSMS և Garoon Tech: Այցելու ստարտափներն են՝ GuideMe և 2do.
Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 4-րդ շրջափուլը
- Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում մրցույթ է անցկացվում
- «Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է Beeline ստարտափ ինկուբատորը
- Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները
- Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
- Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը
- Ալեքս Շութմանի վարպետության դասը՝ Beeline ստարտափ ինկուբատորում
- Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
- Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
- Beeline Ստարտափ Ինկուբատորնում կայացել է հերթական մոնիթորինգը
- Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
- Beeline Ստարտափ Ինկուբատորում շարունակվում է ստարտափների նոր ընդունելությունը
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է առաջին ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին