Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար
Հայտնի թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման որոշումը գնահատել է պատմական է, և այսօր պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության: Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Թուրք պատմաբանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսից հետո, Սենատը նույնպես որոշում է ընդունել Ցեղասպանության մասին:
«Այժմ կառավարության երեք կարևոր հիմնասյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, ընդունել են Ցեղասպանությունը: Մնացել է միայն ղեկավարը: Եթե նույնիսկ Թրամփը պաշտոնապես չօգտագործի Ցեղասպանության բառը, մենք այժմ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգներն օրինական ընդունել է Ցեղասպանությունը»,- մասնավորապես գրել է Թաներ Աքչամը:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
- Արամ Առաջին. Ողջունում ենք այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև