Բրիտանիայում կառավարող պահպանողականները ստանում են բացարձակ մեծամասնություն
Միացյալ Թագավորության իշխող պահպանողական կուսակցությունը վստահորեն հաղթում է դեկտեմբերի 12-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Երկրի առաջատար 3 հեռուստաալիքների կողմից նախապատրաստված էքզիթփոլի ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ պահպանողականները՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, ստանում են 368 տեղ նոր խորհրդարանում: Այս մասին գրում է euronews-ը։
Այս տվյալների պաշտոնականացման դեպքում պահպանողականները կունենան 50 մանդատ ավելի շատ, քան ունեին 2017 թվականի ընտրություններում, որը կերաշխավորի նրանց համար մեծամասնությունը 650-տեղանոց Համայնքների պալատում: Գործնականում դա կնշանակի, որ կուսակցությունը կկարողանա ընդունել իրեն անհրաժեշտ օրինագծերը, իսկ հետո, ինչպես խոստացել է Ջոնսոնը, երկիրը կլքի ԵՄ-ն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
Էքզիթփոլի համաձայն, ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը կունենա 191 մանդատ, ինչը 71-ով պակաս է նախորդ արդյունքից: «Լիբերալ դեմոկրատներին» կհասնի 13 տեղ (2017-ին`12-ը), Շոտլանդիայի ազգային կուսակցությանը՝ 55 (2017-ին` 35-ը), այլ կուսակցություններին ու անկախ թեկնածուներին` 23 տեղ: