Արամ Առաջին. Ողջունում ենք այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով այդ եզակի քայլը Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհին:
Նա նշել է, որ, արդարև, այս գործում կարևոր դեր է ունեցել ԱՄՆ Հայ դատի նմարմիններն ու հատկապես Վաշինգտոնի մեջ գործող Հայ դատի գրասենյակը:
Արամ Առաջինն ընդգծել է, որ հատուկ ուրախությամբ են ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է:
«Այս ուրախ առիթով մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ սենատին՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ նահանգների նախագահը այս ուղղությամբ ևս վճռական քայլ պետք է անի:
Փառք և հարգանք իր բռնաբարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին»,- նշված է Արամ Առաջինի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև