Քաղաքագետ. Բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման որոշումը սպասելի էր։ Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ այն պայմանավորելով վերջին ամիսների ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունների ծայր աստիճան լարմամբ։
«Կարծում եմ, սա թուրք-ամերիկյան հաաբերությունների ամենալարված ժամանակահատվածն է՝ պայմանավորված մի շարք գործոններով, որոնցից են թուրք-ռուսական հարաբերությունները, Սիրիայում իրավիճակը, մերձավորարևելյան քաղաքականությունը»,-թվարկեց Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ բանաձևի ընդունման համար ևս մի դուռ բացեց նույն Սենատի կողմից ընդունված Թուրքիայի նկատմամաբ պատժամիջոցների կիրառման փաստաթուղթը։
Քաղաքագետը նկատեց, որ բանաձևի ընդունման գործում Հայաստանի իշխանությունների մասնակցությունը գրեթե զրոյական է եղել, սակայն ԱՄՆ նախագահի աշխատակազմի հետ տարվելիք աշխատանքները պետք է ակտիվ լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը
- Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
- Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում
- ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- Ցեղասպանության ճանաչման բանաձևն արգելափակած երկրորդ սենատոր Փերդյուի կապը թուրքական լոբբիստների հետ
- Սասունյան. Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան