ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևի հետ կապված: Ռիա նովոստիին այս մասին հայտնել է թուրքական ԱԳՆ-ում աղբյուրը:
«ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել է մեր նախարարություն կապված 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձևի պատճառով: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշման վեաբերյալ»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է այդ բանաձև:
«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»,- գրել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թվիթերի իր միկրոբլոգում:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար նաև անվտանգային բաղադրիչ ունի. Նիկոլ Փաշինյան
- Գարեգին Երկրորդ. Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին
- Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար
- Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
- Արամ Առաջին. Ողջունում ենք այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան