Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն
Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Նախարարությունից հայտնում են, որ տոնական օրերին նախարարության ենթակայության թատերահամերգային հաստատություններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: Ընդգրկված ներկայացումները ոչ միայն մանկահասակների համար են, այլև մեծահասակների:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նախաձեռնությունը համարել է կարևոր և աննախադեպ իրադարձություն՝ հավելելով, որ Ամանորը դիմավորելու ընդունված ձևաչափը իրեն արդեն սպառել է:
«Կարծեք հայտնվել ենք մի շրջապտույտի մեջ ու գիտակցում ենք, որ տոները դիմավորելու նոր ձևաչափի, կենցաղն ու մշակույթը փոխելու, մեզ անառողջ ապրելակերպով և կենցաղով հնարավորինս չծանրաբեռնելու կարիք ունենք»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ա. Խզմալյանը:
Այդ օրերին աշխատելու են ոչ միայն մայրաքաղաքային, այլ նաև համայնքային թատրոնները՝ բացառապես կամավորության սկզբունքով: Գնային քաղաքականության առումով թատրոնները և թանգարանները շարունակելու են աշխատել նույն սկզբունքով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.
◆ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,
◆ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,
◆ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
◆ Հովհաննես Թումանյանի թանգարան,
◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,
◆ Երվանդ Քոչարի թանգարան,
◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),
◆ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),
◆ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա