Անդրանիկ Միհրանյան. Հայաստանը ռուսաստանյան լրատվամիջոցներում ներկայացվում է որպես Բուրկինա Ֆասո
«Չեմ կարծում, որ Ռուսաստանում ինչ-որ մեկը հոգ է տանում, որ Հայաստանում ռուսական հեռուսատեսությունները կամ ԶԼՄ-ները վատ են ներկայացված»,-այս մասին հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Երևանում անցկացվող «Լազարևյան ակումբ»–ի 3-րդ նիստում։
Հիշեցնենք, որ նիստի թեման է «Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում. Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ներ. Անկեղծ զրույց»։
«Երևի դուք չեք նկատում, բայց Մոսկվայում ես տեսնում եմ, որ Հայաստանը ներկայացված չէ ռուսական զանգվածային լրատվամիջոցներում։ Ահա սա է խնդիրը։ Հայաստանը ռուսաստանյան լրատվամիջոցներում ներկայացվում է որպես Բուրկինա Ֆասո, կամ էլ ընդհանրապես չի ներկայավում տեղեկատվական միջավայրում, նախկինում սակայն հայաստանը ներկայացված էր»,-ասաց նա։
Քաղաքագետն այդ փոփոխությունը պայմանավորում է հանգամանքով, որ Ռուսաստանի իշխանություններն այսօր զգուշորեն են վերաբերվում Հայաստանի ներկա իշխանություններին։
«Սա իմ սեփական վերլուծությունն է։ Քանի որ մենք այսօր բաց ենք խոսում, իմ կարծիքով, Ռուսաստանի իշխանություններն այսօր լավ չեն հասկանում, ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ ուղղությամբ է գնում երկիր, ի՞նչ ներքին գործընթացներ կան։ Դա համար շատերը սպասողական վիճակում են, և քանի որ լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, չեն էլ ցանկանում, որ այդ թեմային առնչվան վերլուծական-տեղեկատվական հաղորդումները»,-ասաց բանախոսը։
Նա որպես օրինակ նշում է, Հայաստանում կատարված հեղափոխության առաջին տարեդարձին որևէ անդրադարձ չի եղել։
«Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ես հեղափոխություն չեմ համարում, բայց դա այլ թեմա է։ Բայց պատկերացրեք, հեղափոխության տարեդարձն է, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, կարևոր երկիր է, ՀԱՊԿ անդամ է, այնտեղ ռուսական բազա կա։ Ես համապատասխամ ատյաններին առաջարկում եմ, եկեք մի հաղորդում արեք՝ Հեղափոխությունը կամ ուրիշ մի բանը՝ մեկ տարի անց, և դա չի ստանում հավանություն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ երկու տարի Հայաստան չայցելելուց հետո այսօր այստեղ է, որպեսզի հասկանա, թե ինչ է ակատարվում այս առումով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան