Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում
Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը հնարավոր է տեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում:
Դեկտեմբերի 16-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում է ընդգրկված այդ հարցը՝ «Տալ համաձայնություն անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրելու համար»:
«Երևանի քաղաքի ավագանու որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թ. հոկտեմբերի 24-ի. հ.01/1/24289-19 գրությունը, որով առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել հայազգի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է տալ համաձայնություն Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրելու համար»,- նշված է տեղեկանք-հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցը հանվել էր Երևանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստի օրակարգից քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով: Նա նշել էր, որ այս հարցի հետ կապված հետաքրքիր գաղափար ունի, ցանկանում է կիսվել ավագանու անդամների հետ: Նա ասել էր, որ իր գաղափարը վերաբերում է քանդակի տեղադրման վայրին, միգուցե հենց երևանցիների կարծիքը փորձեն իմանալ, թե որտեղ են ցանկանում տեսնել արձանն ու առաջարկել տարբերակներ:
«Եթե ընդունելի տարբերակ լինի, կարող ենք շարժվել առաջ, եթե ոչ, արդեն մենք կորոշենք ու կբերենք ավագանու նիստ հաստատման»,- հնշել էր Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Չաքմաքչյանի «Քայլող մարդու» արձանի տեղադրման հարցը հանվել է ավագանու նիստի օրակարգից
- Հետխորհրդային շրջանում Չաքմաքչյանի առաջին անհատական ցուցադրությունը՝ Հայաստանում
- Արտո Չաքմաքչյան. Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա