Ռուբեն Հայրապետյան. «Գնացեք էդ... մատնաչափիկներից հարցրեք»
«Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել»,- իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ոստիկանության տարբեր վարչությունների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանն ու նրա անվան հետ առնչություն ունեցող շինություններում։
«Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում էլ համապատասխան գործողություններ են իրականացվում»,-Panorama.am-ին ասել էր վարչության պետ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում է խուզարկությունն իրականացվում, Ռ.Հայրապետյանը պատասխանեց. «Գնացեք Արմեն Նիկողոսյան և Արմեն… էդ մատնաչափիկներից հարցրեք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խուզարկության ընթացքում որևէ բան գտե՞լ են, նա պատասխանեց. «Հա, մի հատ Су 35 ինքնաթիռ են գտել, մի հատ T-90 տանկ, մի քանի հատ էլ …»։
Իսկ եթե լո՞ւրջ հարցին ի պատասխան ՀՖՖ նախկին նախագահը լրագրողներին խորհուրդ տվեց համբերել, գնալ առանձնատան մոտից, երեկոյան ամեն ինչ կլսեն:
Առանձնատնից դուրս եկան ոստիկանության աշխատակիցները: Նրանցից մեկն ասաց, որ խուզարկության աշխատանքներն այս պահին այստեղ ավարտել են:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում
- Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան